կարևոր
505 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-10 15:54

Իշխանությունները գործի են դրել բռնաճնշումների գործիքակազմն՝ իր ողջ հմայքով․ Լիլիթ Գալստյան

Իշխանությունները գործի են դրել բռնաճնշումների գործիքակազմն՝ իր ողջ հմայքով․ Լիլիթ Գալստյան

Իշխանությունները գործի են դրել բռնաճնշումների գործիքակազմն՝  իր ողջ հմայքով։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Վերջին մեկ ամսում, ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ շարժման թափ առնող ալիքին  համընթաց, ձերբակալությունների և կալանավորման են ենթարկվել շարժման չորս տասնյակից ավելի ակտիվիստներ, կուսակցական գործիչներ, պարզապես ՀՀ քաղաքացիներ:

Ըստ շրջանառվող լուրերի ԱԱԾ-ում և Քննչական կոմիտեում այս նպատակի համար  ստեղծվել են  այսպես կոչված  առանձնացված քննչական խմբեր: 

Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ և կազմակերպված  քաղաքական հետապնդում, ուժային և ռեպրեսիվ եղանակով ընդդիմությանը լռեցնելու և ահաբեկելու ջանք: 

Այս պահին անազատության մեջ են շուրջ երկու տասնյակ ՀՅԴ անդամներ, նրանց մեջ՝ Կոմիտեների, անգամ՝ ՀՅԴ ԳՄ անդամ:

Ասեմ, որ Հայոց Պետականության փրկությանն  ուղղված ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ շարժումը լռեցնելու ձեր ջանքերը դատապարտված են…»։

Հիշեցնենք, որ փաստաբան Սերգեյ Հարությունյանը, Վահե Եփրիկյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ևս անդրադարձել են թեմային։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։