կարևոր
1171 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-10 15:23

Բագրատ Եսայանի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում․ փաստաբան

Բագրատ Եսայանի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում․ փաստաբան

Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր. ֊ի 38 ֊ 225 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով և 164 ֊րդ հոդվածի 1 ֊ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, փաստաբան Սերգեյ Հարությունյանը ևս անդրադարձել են թեմային։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։