կարևոր
1291 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-10 14:08

Ազգերի լիգայի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն լեհերը

Ազգերի լիգայի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն լեհերը

Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հանդիպման գլխավոր մրցավարն է Դանիել Ստեֆանսկին (Լեհաստան)։ Մրցավարի օգնականներն են Դավիդ Գոլիսը (Լեհաստան) և Միխալ Օբուկովիչը (Լեհաստան), 4-րդ պաշտոնյան է Լուկաշ Կուզման (Լեհաստան)։ VAR-ի մրցավարն է Պյոտր Լասիկը (Լեհաստան), VAR-ի մրցավարի օգնականը՝ Կժիշտոֆ Միրմուսը (Լեհաստան)։

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։