կարևոր
811 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-10 12:49

«Դիմադրություն» շարժումը որևէ պարագայում չի կարող մարել․ Իշխան Սաղաթելյանի ասուլիսը Ֆրանսիայի հրապարակում

«Դիմադրություն» շարժումը որևէ պարագայում չի կարող մարել․ Իշխան Սաղաթելյանի ասուլիսը Ֆրանսիայի հրապարակում

Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Նա խոսել է երկրի առաջ ծառացած խնդիրների, «Դիմադրության» շարժման ընթացքի, անելիքների մասին, պատասխանել լրագրողների հարցերին։

Ադրբեջանի կողմից կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, որին կարծես թե, Նիկոլն ու Ալիեւը ունեն դավադիր համաձայնություն, որ մենք կորցնելու ենք այսօրվա Բերձորի (Լաչինի) ճանապարհը․ ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Այսինքն դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, որը հիմա կառուցվում է եւ շահագործման կհանձնվի 2-3 ամիս հետո: Եթե այդ ճանապարհը գործի, դա նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր: Ամենակարեւորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները, այսինքն գազի, էլեկտրաէներգիայի: Սա նշանակում է ամբողջական գտնվելու ենք կախման մեջ, եւ այն, որ ասում էինք Արցախի հայաթափում, նաեւ սա նկատի ունենք: Սա հերթական դավադիր ծրագիրն է»,-ասաց նա:

Այս իշխանությունները որեւէ տեղ եւ որեւէ կերպ չեն կարողանում պատշաճ ներկայացնել մեր պետության ու ժողովրդի շահերը, այդ թվում ՀԱՊԿ-ում․ ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Թե պտերազմի ընթցքում, թե պատերազմից հետո, երբ Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք, մենք մինչեւ այսօր պատշաճ բացատրություն չունենք՝ արդյոք ՀՀ իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ճիշտ դիմել են ճիշտ հոդվածներով եւ կարգով եւ ինչ պատասխան են ստացել: Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ սրանք իշխանության գալուց ինչ վարքագիծ ու դիրքորոշում ունեին ՀԱՊԿ-ի նկատմամբ, իսկ իշխանության գալուց հետո ինչ գործողություն սկսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Այս իշխանությունները այդ մեղադրանքով նեւ ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթաց սկսեցին: Սա է իրենց դեմքը, իրենց աշխատանքը, որ բոլորին հայտնի է»,-ասաց նա:

Հարցին, թե ընդդիմության ակցիաները գնալով ավելի սակավամարդ են դառնում, նա ասաց. «Եթե առաջնորդվենք իշխանական մամուլի կեղծ տվյալներով, կարող ենք համարել, որ շատ սակավամարդ է, բայց իրականությունը դուք ամեն օր տեսնում եք: Օրինակ, երբ մենք առավոտյան հավաք ենք անում, մեր առջեւ խնդիր դրված չէ բազմամարդ հանրհավաքով գնալ ու այդ ակցիան անել։ Բայց երբ կա հանրահավաք, կա երթ, դուք տեսնում եք, թե ինչ ծավալի մասնակցություն է ունենում մեր ժողովուրդը»:

Նա տեղեկացրեց, որ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ են շարժմանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ. «Հիմա ակտիվ քննարկումների մեջ ենք տարբեր ուժերի, անհատների հետ: Որեւէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու: Մեր բոլոր քննարկումները մի բանի շուրջ են, ինչպես անենք, որ շարժումն ավելի ընդլայնենք, նոր թափ տանք, շտկենք թերությունները եւ ավելի մեծ թափով գնանք առաջ:

Մենք գտնում ենք, որ ինչ մինչեւ հիմա արել ենք, եղել է շատ արդյունավետ, բայց նաեւ նոր մարտավարության խնդիր ունենք: Հետեւաբար, հնարավոր են մեր գործողություններում լինեն փոփոխություններ»:

«Շատ հեշտ է նստել համակարգիչների առջեւ եւ մեղադրանքներ հնչեցնել:

Կարո՞ղ եք մի դեպք ասել, որ վճռական չենք եղել. Երբ շենք ենք շրջափակում, բախումներ են լինում, այդ մեղադրողները, սովորաբար այդտեղ չեն լինում: ՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե շարժումը բավարար վճռականություն չի ցուցաբերում:

Եթե պետք է եղել պատը ճեղքել, ճեղքել ենք, պետք է եղել ճանապարհը բացել, բացել ենք, բայց գնալ արկածախնդրության եւ շարժումը տապալել, դա չենք արել ու չենք անելու: Մենք Նիկոլին հեռացնելու ենք առանց արյունի: Ինքը արյան կարոտ է: Մենք արկածախնդրության չենք գնալու: Նրանք, ովքեր ոգեւորված դա ասում են, հաջորդ օրը մեզ մեղադրելու են: Կա նպատակ եւ մեր բոլոր գործողությունները միտված են դրան»,-ասաց նա: