կարևոր
955 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-10 11:35

Ուկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում. Զելենսկու գրասենյակ

Ուկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում. Զելենսկու գրասենյակ

Ուկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում: Այս մասին հինգշաբթի ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է BBC-ի ուկրաինական ծառայությունը։

Պոդոլյակը ծանր կորուստների հիմնական պատճառներից մեկն անվանել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հնարավորությունների հավասարության բացակայությունը։ Նրա խոսքով՝ Կիևին անհրաժեշտ են հարյուրավոր հրետանային համակարգեր Արևմուտքից։

Մասնավորապես, Ուկրաինային անհրաժեշտ է մինչև 300 ռեակտիվ համակարգ, ասել է նա։

Հինգշաբթի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինայի կորուստները կազմում են օրական մինչև 100 սպանված և մինչև 500 վիրավոր զինծառայող։