կարևոր
1309 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-10 10:20

Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը․ Էդգար Ղազարյան

Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը․ Էդգար Ղազարյան

«Համախմբում» նախաձեռնության անդամ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.

«Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը, հավանաբար նաև ողջ մետրոպոլիտենը` առանց նախապես քաղաքացիներին տեղյակ պահելու` մեծ անհանգստություն պատճառելով հազարավոր քաղաքացիների։

Փակ է նաև Բաղրամյան պողոտան բոլոր տիպի տրանսպորտային միջոցների, այդ թվում Կոմիտասի պողոտայից, Կիևյան և այլ փողոցներից եկող հանրային տրանսպորտի համար։

Եթե դա անեի բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցները, ապա հարյուրավոր քաղաքացիներ բերման կենթարկվեին, նրանց նկատմամբ բիրտ և անհամաչափ ուժ կկիրառվեր, իսկ երբ դա անում է իշխանությունը, ոչ մի միջոց չի կիրառվում»։