կարևոր
2035 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-10 09:42

Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ ներկայացրած բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը այսօր քննության կառնի

Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ ներկայացրած բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը այսօր քննության կառնի

Տեղեկացնում ենք հանրությանը, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ մեր ներկայացրած բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը քննության կառնի հունիսի 10-ին ժամը 16:00-ին։ Հասցե՝ Գարեգին Նժդեհի փողոց, 23:

Հիշեցնում ենք մեր պնդումները.

1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը».

2) կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն.

3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ։

Պաշտպաններ՝ Ռուբեն Մելիքյան և Արմեն Մաշինյան

Կից՝ ի պաշտպանություն Արմեն Գրիգորյանի՝ մի քանի հանրային գործիչների խոսքը։