կարևոր
877 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-09 21:41

«Մենք չենք օգտագործում մեր բանակցային զինանոցը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այսօր ունենք այն ինչ ունենք: Մենք չենք օգտագործում բանակցային զինանոցը»: Այս մասին հայտնեց Վահագն Մելիքյանը Հանրային օրակարգի «Բանակցային կարմիր գծեր, պետական շահ եւ արժանապատվություն» թեմայով քննարկման ժամանակ: Բանակցությունները, որոնք վարում է Հայաստանի իշխանությունը չի բխում մեր երկրի շահերից վստահ է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը: 
Ինչ են անում իշխանությունները բանակցային գործընթացում հաջողությունների հասնելու համար: Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ Հայաստանի իշխանությունը ներկա է գտնվում բանակցություններին, սակայն չի մասնակցում դրանց: 
Անդրադառնալով Հայաստանի անվտանգությանը բանախոսները նշեցին, որ այսօր սահմանները բարձիթողի վիճակում են: Իսկ նախկինում Հայաստանն առանց Արցախի չպատկերացնող պաշտոնյաները, այսօր չեն մտաբերում Արցախի մասին: Ինչ վերաբերում է կարմիր գծերին Վլադիմիր Մարտիրոսյանը կարծում է որ կարմիր գծեր չունենալը ազգային շահերի ստորադասումն է պետական շահերին: Չի կարելի գնալ բանակցությունների միայն լսելու համար: Բանախոսների խոսքով հայ ազգի առաջ դրված է գոյաբանական խնդիր:

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը