27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս առաջ շարժվելու հնարավորություն ունեն հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին արտասահմանյան լրագրողների համար ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։
«Կարծում եմ, որ ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի համար իրական հույս կա, հնարավորություն կա առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման և խաղաղ կարգավորման որոնումներում», - ասել է նա։
Դոնֆրիդը հավելել է, որ երկու երկրներն էլ «կարևոր քայլեր են ձեռնարկել» այդ ուղղությամբ, և նշել, որ ԱՄՆ-ը խրախուսում է դրանք։