01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Երևանում հունիսի 10-ին տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որն այսօր՝ հունիսի 9-ին, երկկողմ ձևաչափով հանդիպում ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
ԱԳՆ-ում տեղի ունեցած Միրզոյան-Լավրով առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: Իր ելույթում Սերգեյ Լավրովը, գոհունակություն հայտնելով իր հայաստանցի պաշտոնակցի հետ արդյունավետ հանդիպման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Երևանում ոչ պակաս բարեհաջող է լինելու:
Իր խոսքի վերջում Ռուսաստանի արտգործնախարարը նաև հրավիրեց Հայաստանի արտգործնախարարին այցելել Ռուսաստանի Դաշնություն հերթական այցով՝ շեշտելով, որ ռուսական կողմն ուրախ կլինի տեսնելու Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը Ռուսաստանի ցանկացած անկյունում: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը հրավերի համար: