կարևոր
1387 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-09 12:00

Չի կարող լինել որևէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում․ սա է մեր ժողովրդի ուղերձը․ Սաղաթելյան

Մեկ ամսից ավելի է՝ ՀՀ ժամանող ցանկացած միջազգային պատվիրակության փորձում ենք ունենալ հասանելիություն, մոտիկից փոխանցելու մեր ժողովրդի ուղերձը։

«Մեր և՛ բերակման, և՛ ռազմավարական դաշնակից երկրները, և՛ ամբողջ աշխարհը, այդ թվում նաև թշնամի պետությունները հստակ պետք է իմանան՝ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»,- ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի խոսքով, իրենք փոխանցում են ՀՀ ժամանող օտարերկրյա պատվիրակություններին՝ անկախ օրվա իշխանության մոտեցումներից, հայ ժողովուրդը տեր է Արցախին, հայրենիքին և անվտանգությանը․ 

«Երբեք Արցախը չի հայաթափվելու, նոր Նախիջևան չի լինելու, որովհետև մենք տեր ենք մեր իրավունքներին»,-ասաց նա։