կարևոր
1762 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-08 19:25

Վանաձորում բացվեց Team Telecom Armenia-ի զանգերի կենտրոնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արամը Team Telecom Armenia-ի Վանաձորի նորաբաց մասնաճյուղի զանգերի կենտրոնի աշխատակիցներից է: Քառասունչորսօրյա պատերազմի հետեւանքով 21-ամյա երիտասարդը թեւից ու գլխից բեկորային վիրավորում է ստացել, սակայն ապաքինվելուց անմիջապես հետո որոշել է նոր կյանք սկսել: 
Հետամուտ լինելով մարզերի զարգացմանն ուղղված իր ծրագրերին՝ Team Telecom Armenia-ն զանգերի կենտրոն բացեց Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում՝ Վանաձորում: Զանգերի այս նոր կենտրոնը արդեն իսկ աշխատանքով է ապահովում տասնյակ երիտասարդների, ովքեր բարեհաջող ավարտելով զանգերի կենտրոնի աշխատակցի համար նախատեսված դասընթացները՝ դարձել են Team Telecom Armenia-ի հիմնական աշխատակիցներ: 
Աշխատակիցների հավաքագրման համար ընկերությունը համագործակցել է «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին», «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի հեղինակային՝ «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի ու «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ: 
Team Telecom Armenia-ից տեղեկացնում են՝ զանգերի կենտրոնները աշխատում են 24 ժամ 7 օր գրաֆիկով՝ հաճախորդների հարցերն անապատասխան չթողնելու նպատակով: 

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում