կարևոր
1135 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-08 17:51

«Մատենա» միջազգային դպրոցը մեկնարկել է մասնագիտական զարգացման ծրագիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի՝ «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» թեմայով համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը, որի շահառուներն են Հայաստանի 15 համայնքներից համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ եւ համայնքային այլ պաշտոնյաներ: Ծրագիրը համատեղ մշակվել է «Մատենա» եւ «Սկոլկովո» դպրոցների կողմից, որի նպատակն է էականորեն զարգացնել համայնքային պաշտոնյաների մասնագիտական եւ առաջնորդության կարողությունները: 
«Մատենան» Հայաստանում գործող միջազգային դպրոց է, որի առաքելությունն է գիտելիքի կուտակման եւ համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների եւ առաջնորդության կարողությունների զարգացմանը նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման: 
«Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու անդամներն այս օրերին մասնակցել են համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագրի առաջին մոդուլին: Կուսակցությունը կարեւրում է իր թիմի կարողությունների զարգացումն ու կատարելագործումը: 
«Ապրելու երկիր» կուսակցությունը վստահ է, որ միջազգային ձեւաչափով անցկացվող բացառիկ ծրագրի մասնակցությունը, կարող է նոր որակ ու դրական փոփոխություններ բերել համայնքների կառավարման ոլորտում, երկրի զարգացման գործընթացում՝ նպաստելով պրոֆեսիոնալ, պատասխանատու եւ իրենց գործին տիրապետող պետական ծառայողների թվի աճին: 
Այս մասնագիտական ծրագիրն իր համակողմանիությամբ ու խորքային բնույթով բացառիկ է համարվում ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի կառավարման համակարգերի համար: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը