24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Լավրովը Երևան է ժամանել Անկարայից, որտեղ առավոտյան հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։
Նախատեսվում է, որ հունիսի 9-ին տեղի կունենան Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, բացի այդ՝ հանդիպումներ տեղի կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, իսկ հունիսի 1-ին նա կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։