կարևոր
544 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-08 15:14

Համաշխարհային բանկը Հայաստանում 2022-ին կանխատեսում է 3.5 տոկոս տնտեսական աճ

Համաշխարհային բանկը Հայաստանում 2022-ին կանխատեսում է 3.5 տոկոս տնտեսական աճ

Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2022 թվականին կանխատեսում է 3.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2023-ին՝ 4.6 տոկոս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը:

Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (#GEP) հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսությունը 2022 թվականին կնվազի մոտ 3%-ով՝ հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող պատերազմը և դրա հետևանքները:

Զեկույցը կանխատեսում է, որ Հայաստանում տնտեսական աճը 2022-ին կլինի 3,5 տոկոս , իսկ 2023-ին` 4,6 տոկոս, իսկ 2024-ին՝ 4.9 տոկոս: