01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 422.50 դրամով՝ հունիսի 6-ի համեմատ արժեզրկվելով 3.66 դրամով:
Rate.am կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ բանկերում դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 425 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 431 դրամ:
Եվրոյի միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 447.97 դրամ (հունիսի 6-ի համեմատ արժեզրկվել է 5.94 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 461 դրամ։
Ռուսական ռուբլին ևս արժեզրկվել է: Մասնավորապես, միջին փոխարժեքն այսօր կազմում է 6.43 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը 7.10 դրամ։