28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
«Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի է ունենում «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը:
Ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկը հրավիրված չէր։ Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Գործընկերներիս հետ ցանկություն հայտնեցինք մասնակցել և ներկայացնել Հայաստանում դատական իշխանության իրական իրավիճակը։ Խոսել քաղաքական հայացքների համար բանտարկված անձանց մասին, որոցն թիվը տասնյակների է հասնում, ոստիկանական բռնություններից և դրա վերաբերյալ դատական իշխանության լռությունից: Երևի խնդիրն այն է, որ ՍԴ աշխատակիցները, որոնք այս միջոցառման կազմակերիչն են, ԵԽԽՎ զեկույցներ չեն կարդում, Արարատ Միրզոյանին չեն լսում, տեղյակ չեն, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք: Ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունն այս միջոցառմանը արգելված է, մուտքը միայն հրավիրատոմսերով է, որովհետև ժողովրդավարության այն փուչիկը, որը ամեն օր տարբեր տեղերում փորձում է փչել Փաշինյանը և իր խունտան, հանկարծ կարող է պայթել: Այն վաղ թե ուշ պայթելու է: Իսկ թե ինչ իրավիճակում է դատական իշխանությունը, ինչպես են գործեր կարվում, սա նույնիսկ զանգով արդարադատություն չի, կնոպկայով արդարադատություն է»,-ասաց Մամիջանյանը: