կարևոր
574 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-08 11:42

Այս ամենի լուծման միակ խնդիրը՝ առանց Նիկոլ Հայաստան ապահովելն է․ Արամ Վարդևանյան

«Խոսում են դատական իշխանության անկախության  մասին, ո՞նց կարելի է այս աստիճան փակ քննարկում կազմակերպել , այսինքն սա այն թեման է, որ կարելի է փակ քննարկե՞լ , կամ պատգամավորների համար  ի՞նչը պետք է փակ լինի։ Նախկինում  այդ որտե՞ղ էր, որ  նման քննարկումները  փակ էին ։ Էս ամեն ինչի լուծման միակ խնդիրը՝  առանց  Նիկոլ Հայաստան ապահովելն է»,- լրագրողների հետ զրույցում  նման կարծիք հայտնեց Արամ Վարդևանյանը ։

Հիշեցնենք, որ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում  մեկնարկել է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագիրը կրող մեծ, երկօրյա խորհրդաժողով, որին ընդդիմադիր գործիչներ, ընդդիմադիր պատգամավորևներ, ինչպես նաև՝ ընդդիմադիր լրատվամիջոցներ։ 

«Հետաքրքիր է,  այս քննարկման ժամանակ հատուկ  նշվելո՞ւ է , որ ՀՀ-ն քայլ անելով դեպի ժողովրդավարություն,  դատարանների ձեռքից խլել է՝ էլեկտրոնային մակագրման ֆունկցիան։  Օրինակ խոսվելո՞ւ է այն մասին , որ Հայաստանում դատական համակարգի անկախությունը դարձել է երանելի երևույթ , որ օրինակ բոլորի համար արդեն հստակ է լինում,   թե՝ այս կամ այն դատավորն  ինչպես է կալանավորումը բավարարելու։  Այսօր կան տասնյակ մարդիկ  են կալանավորված, սկսած Իգոր Խչատուրովից  մինչև վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը , որոնք պարզապես կալանավորվել են ոստիկանների գրած ցուցմունքների հիման վրա»,-ասաց Վարդևանյանը։