29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Խոսքը Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների մասին է: «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրենը շեշտում է՝՝ ամսվա վերջին կանգնելու են առավել մեծ խնդրի առջեւ, որովհետեւ սկսվում է բերքի արտահանման շրջանը, մասնավորապես արագ փչացող մրգերի: Հենց այդ բեռների համար էլ նրա խոսքով, իշխանությունները փորձում են լուծումներ գտնել, որոնցից մեկը լաստանավն է. այն այս հունիսի15-ին պետք է կատարի առաջին ուղերթը:
Թեեւ լաստանավային փոխադրումներն ավելի ծախսատար են, բայց, ըստ Գագիկ Աղաջանյանի, շատ դեպքերում նույնիսկ ձեռընտու է տեղափոխել թանկ, քան ընդհանրապես չտեղափոխել՝ կանգնել եւ փչացնել ապրանքը: Տնտեսագետ Գագիկ Մակարյանը լաստանավային տարբերակին դեմ չէ, եթե այն կլինի Հայաստանի սեփականը, այլ ոչ թե ուրիշ երկրինը: Իսկ որպես այլընտրանք առաջարկում է ավիաբեռնափոխադրումների տարբերակը:
Բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրենը կարծում է, որ լաստանավն իհարկե ոչ ամբողջովին, բայց ինչ-որ չափով խնդրի լուծման մի օղակ է, բայց հիմնական լուծումը, ըստ նրա, մնում է Հայաստանի բեռնատարների համար առանձին կարգավիճակի ձեռքբերումը սահմանային անցման ժամանակ:
«Դրամի արժեւորման պարագայում կանխատեսելի գնային փոփոխությունը չենք նկատում հենց տրանսպորտային համակարգի պատճառով»,- վստահեցնում է տնտեսագետը:
Տարվա սկզբից, Գագիկ Աղաջանյանի խոսքով՝ դրամային համարժեքով 40-50 տոկոսով ավելացել է տրանսպորտային ծառայությունների գումարը:
«Մենք հիմա, որոշակիորեն, հայտնվել ենք ռուբլու ազդեցության ներքո»,- նշում է Գագիկ Մակարյանն ու հավելում, որ սրա արժեւորումն արտահանողներին միանշանակ ձեռընտու է, իսկ ինչ վերաբերում է ներմուծողներին, նրանք կարող են, որոշակիորեն, տուժել:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում