կարևոր
1105 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-08 00:52

Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանության նոր օրենսդրական նախաձեռնությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը դառնալու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: 
Նման փոփոխությունն ըստ պաշտպանության նախկին նախարարի մեկ նպատակ ունի. քաղաքականացնել զինված ուժերը: 
2018 թվականից էին ըստ ընդդիմադիր պատգամավոր Աբրահամյանի իշխանություններն ամեն ինչ անում պաշտպանության ոլորտը ներկուսակցական ազդեցության տակ առնելու համար: Հիմա հերթը զինված ուժերինն է:  
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համար անհասկանալի են Գլխավոր շտաբի պետ չունենալու մասին դժգոհությունները: Իշխանականներն, ի դեպ, մեկ անգամ չէ, որ պնդում են, թե պաշտոնակատարն ամբողջությամբ իրականացնում է պետի լիազորությունները: Հիշեցնեմ, որ ավելի քան երեք ամիս է՝ Զինված ուժերը չունի Գլխավոր շտաբի պետ, այս ընթացքում նրա պարտականություններն իրականացնում է Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը: 
Պաշտպանության նախարարի մոտեցմամբ զինված ուժերը պետք է զբաղվի միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ. սա է բարեփոխումների հիմքում: Իսկ արդյոք նախկինում այդպե՞ս չէր: 
Անդրադառնալով ընդդիմադիրների մյուս քննադատություններին՝ Պապիկյանը պնդում է, որ սպառազինություն ձեռք չբերելու մասին հայտարարություններով նրանք սադրում են, քանի որ գիտեն՝ իշխանությունն այս թեմայով չի կարող ամեն ինչի մասին բարձրաձայնել: Պապշտպանության նախկին նախարարն ու պաշտպանական հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորն էլ հիշեցնում են՝ բավարար փորձ ու գիտելիք ունեն պնդելու, որ գործընթացն ունի բաց ու փակ կողմ, եւ բացի մասին իշխանությունն ինքը պետք է շահագրգռված լիներ բարձրաձայնել, որ հասարակությունն էլ հասկանար՝ շարունակու՞մ է արդյոք բանակը լինել իր անվտանգության երաշխավորը: 

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը