28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում շարունակվել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդության քննարկումը: Դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ: Գերասիմ Վարդանյանի շահերի պաշտպան Բենիկ Գալստյանը հայտարարում է՝ Գերասիմ Վարդանյանը քաղաքական բանտարկյալ է;
Նախագահող դատավոր Արմեն Շիրոյանը այսօր ուշ երեկոյան կկայացնի որոշում: Փաստաբանը կասկածի տակ չի դնում դատավորի պրոֆեսիոնալիզմը, սակայն չի վստահում քաղաքական ղեկավարությանը: Փաստաբանի խոսքով՝ Գերասիմ Վարդանյանը հավատարիմ է իր սկզբունքներին։
Բենիկ Գալստյանը հավաստում է Գերասիմ Վարդանյանի ազատության մեջ գտնվելը չի բխում իշխանության շահերից, որովհետեւ նա ազատության մեջ լինելով կշարունակի մասնակցել քաղաքական պրոցեսների։
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում են ձերբակալել, ապա ազատ արձակել։
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում