28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերթական հանդիպումն է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարար Միրզոյանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա պատասխանել ներկաների հարցերին:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ներդնում է հնարավոր բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման և նրանց հայրենադարձման ուղղությամբ: