24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից և մանրամասնում, որ 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լիճը գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Այս տարվա հունվարից մինչեւ հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 124 միլիոն 874 հազար խորանարդ մետր ջուր:
Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: