կարևոր
1348 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-07 15:50

Կա առաջընթաց բերետի կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով․ Ռուբեն Մելիքյան

Կա առաջընթաց բերետի կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով․ Ռուբեն Մելիքյան

Կա առաջընթաց բերետի կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա նաեւ հավելել է. « Մայիսի 17-ի՝ Տերյան փողոցի միջադեպի քննությունը, ճիշտ է, դանդաղ, բայց լրջորեն առաջ է գնացել: Մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել 309-ի 2-րդ մասով (2-6 տարի), իսկ քննիչը հայտնաբերել է տեսանյութեր, որոնցից մեկում ամեն ինչ հստակ երևում է։

Ակնկալում եմ, որ մոտ օրերս կլինի վայրագություն կատարած առաջին «բերետի» ձերբակալությունը»։