24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն կոչ Է արել՝ որքան կարելի Է ավելի արագ հացահատիկ արտահանել Ուկրաինայից Աֆրիկայում նոր պատերազմներ եւ պետական հեղաշրջումներ թույլ չտալու համար: Նրա խոսքը մեջբերում Է ANSA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա նշել Է, որ իրադրությունն Աֆրիկայում կարող Է կտրուկ վատթարանալ համաշխարհային պարենային ճգնաժամի ֆոնին:
«Եթե մենք չարտահանենք հացահատիկ, մենք նոր պատերազմներ կունենանք Աֆրիկայում, նոր պետական հեղաշրջումներ, ահաբեկչության նոր դրսեւորումներ եւ հսկայական միգրացիոն հոսք Աֆրիկայից Եվրոպա: Մենք չենք կարող դա թույլ տալ»,-դի Մայոյին մեջբերում Է Life-ը:
Ավելի վաղ Sputnik ռադիոն պատմել Է, թե ինչպես Է ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել Ուկրաինայի գյուղատնտեսության «ոչնչացման» մեջ Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: