«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման ծավալի ռեպրեսիաներ չեն եղել, բայց որեւէ ճնշում, բռնություն մեր շարժումը կասեցնել չի կարող: Անցած 35 օրերին ոստիկանությունը, պաշտոնական տվյալներով, բերման է ենթարկել 2 հազար100 հոգու, 48 արժանապատիվ քաղաքացի ձերբակալվել է, որից 27-ն այս պահին արդեն կալանքի տակ են, եւս մի քանի գործ ընթացքի մեջ է»:
Իհարկե, իշխանական ռեպրեսիաները մեզ համար նորություն չեն, եւ դրանք հատկապես թափով ծավալվում էին 2008-ի մարտի 1-ից հետո, բայց այն ժամանակ 10 զոհ ունեինք, եւ իրավիճակը համադրելի չէ այսօրվա խաղաղ ակցիաների հետ։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում