27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Սերգեյ Լավրովը ստիպված չեղարկել է երկօրյա այցը Բելգրադ: Պատճառը՝ Սերբիայի հարեւաններից երեքը՝ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Չեռնոգորիան, փակել են իրենց օդային սահմանները Ռուսաստանի արտգործնախարարի օդանավի համար:
Բելգրադում բանակցություններ վարելու փոխարեն՝ Լավրովը Մոսկվայում ասուլիս է տվել ու տեղի ունեցածը անհավատալի որակել: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը պնդել է, որ այսպիսով ՆԱՏՕ անդամ այդ երկրները զրկում են ինքնիշխան Սերբիային արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունքից:
Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը պատասխան քայլեր չի ձեռնարկի: Կրեմլում տեղի ունեցածը թշնամական քայլ են որակել եւ ընդգծել, որ բարեկամ երկրների հետ Ռուսաստանի շփումներին խոչնդոտել չի հաջողվի:
Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունեցող Սերբիան հակառուսական պատժամիջոցներին չի միացել ու մինչ օրս պահպանում է լավ հարաբերությունները Մոսկվայի հետ: Նախագահ Ալեքսանդր Վուչիչը դժգոհություն է հայտնել Լավրովի այցը խոչնդոտելու առնչությամբ ու շեշտել, որ Բելգրադը պաշտանելու է ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնելու իրավունքը եւ շարունակելու է իր եվրոպական ուղին՝ միաժամանակ պահպանելով հարաբեությունները ավանդական գործընկերների հետ: Ռուսաստանը Սեբիայի արտգործնախարարին առաջիկա օրերին հրավիրել է Մոսկվա:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում