01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ոստիկանության օրինական պահանջ ձեւակերպումը ամրագրված է վարչական իրավախախտումների մասին օրենքում: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը անդրադառնում է օրենքին եւ նշում ՝ ոստիկանության իրավական պահանջի օրինականությունը վիճարկելի է։
Իրավապաշտպանի խոսքով վերջին օրերին 104 քննիչից բաղկացած խումբ է ձեւավորվել, ովքեր ուսումնասիրում են անհնազանդության ցույցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների գործերը: Նա ընդգծում է՝ առերեւույթ կեղծ ցուցմունքի վրա ոստիկանությունը ցանկացել է կալանավորել ծեծի ենթարկված քաղաքացուն, սակայն տեսանյութերում այլ բան է առկա եղել։
Փաստաբան Արա Ղազարյանը նկատում է, որ Կառավարական առանձնատան մոտ տեղի ունեցածը հիշեցնում է 2008 թվականի դեպքերը: Կրկնվում է նախորդների պրակտիկան, ինչը Հայաստանում սկսել է գործել շուրջ 20 տարի։
Լուսաձայնային նռնակների կիրառումը պետք է կախված լինի իրավիճակից: Ոստիկանները պարտավոր են հետեւել օրենքին, բայց մենք այլ իրավիճակի ականատեսն ենք դարձել:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ընդգծում է ոստիկանության ծառայողները ոչ իրավաչափ են գործում։ Փաստաբանը անդրադառնում է նաեւ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատանքին: Նրա համար բացառապես անօրինական են կարմիր բերետավորների արարքները։
Հիշեցնենք, որ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետեւանքով տուժել են թե քաղաքացիական անձինք, թե ոստիկանության ծառայողներ: Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոց, ինչի հետեւանքով քաղաքացիները ծանր վնասվածքներ են ստացել։
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը