կարևոր
637 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-06 17:37

Քովիդի պատճառով մահացությունն աշարհում նվազել Է 2020 թվականի գարնանից ի վեր մինչեւ ամենացածր մեծություն

Քովիդի պատճառով մահացությունն աշարհում նվազել Է 2020 թվականի գարնանից ի վեր մինչեւ ամենացածր մեծություն

Աշխարհում կորոնավիուսով վարակման դեպքերի թիվը մայիսին ավելացել Է մոտավորապես 15,9 միլիոնով: Դա մեկ երրորդով պակաս Է, քան եղել Է ապրիլին, եւ համապատասխանում Է անցյալ տարվա հոկտեմբերի մակարդակին, հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մահացությունը նույնպես մեկ երորդով նվազել Է անցյալ ամսվա համեմատությամբ եւ հայտնվել 2020 թվականի գարնան սկզբից ի վեր ամենացածր մակարդակում: Մայիսին կորոնավիրուսի պատճառով աշխարհում մահացել Է շուրջ 55 հազար մարդ: Հիվանդացությամբ առաջին տեղում Է ԱՄՆ-ը: Այնտեղ հայտնաբերվել Է վարակման շուրջ 3 միլիոն դեպք: Երկրում վարակի տարածման տեմպերն անցյալ ամսվա համեմատությամբ կրկնապատիկ աճել են եւ հասել փետրվարի մակարդակին: Երկրորդ հորիզոնականում մնացել Է Գերմանիան, որտեղ մայիսի 1-ից մինչեւ 31-ը քովիդով հիվանդացել Է ավելի քան 1,7 միլոն մարդ:

Ըստ որում ապրիլին նրանց թիվը եղել Է կրկնակի ավելի: Երրորդ տեղում Է Ավստրալիան: Այնտեղ հիվանդացությունը մնացել Է մոտավորապես ապրիլի մակարդակին. մեկ ասում երկրում արձանագրել են քովիդի շուրջ 1,7 միլիոն դեպք: Առաջին հնգյակ են մտնում նաեւ Ճապոնիան եւ Ֆրանսիան, որտեղ մայիսին կորոնավիրուս Է ախտորոշվել մոտավորապես 1-ական միլիոն բնակչի մոտ:

Կորեայի Հանրապետությունում, որն ապրիլին աշխարհում առաջին տեղում Էր վարակի տարածման տեմպերով, մայիսին հիվանդացությունը նվազել Է չորս անգամ: Եվ այժմ այնտեղ հայտնաբերում են օրական շուրջ 15 հազար նոր դեպք, ինչը ամենացածր մեծությունն Է հունվարից ի վեր: Ռուսաստանում գարնան վերջին ամսին հայտնաբերել են քովիդի 150 հազարից պակաս դեպք, դա ավելի քան կիսով չափ պակաս Է, քան մեկ ամիս առաջ, եւ նվազագույնն Է 2020 թվականի անպրիլից ի վեր:

Իտալիայում վարակի տարածման մակարդակը մայիսին ապրիլի համեմատությամբ նվազել Է մեկուկես անգամ, Բելգիայում՝ եռապատկ, Կանադայում՝ գրեթե չորս անգամ: Մահացությունը նախկինի պես ամենից բարձրն Է ԱՄՆ-ում, որտեղ մեկ ամսում արձանագրվել Է մահվան 9,7 հազար դեպք, սակայն դա 15 տոկոսով պակաս Է, քան ապրիլին: Երկրորդ տեղում Է Ռուսաստանը, որտեղ մահացել Է ավելի քան 3,2 հազար մարդ (կիսով չափ պակաս, քան նախորդ ամսին): Գերմանիայում, որը գտնվում Է երրորդ հորիզոնականում, մահացածների թիվն ապրիլի համեմատությմամբ կիսով չափ նվազել Է: Հարավային Կորեայում, որն ապրիլին մահացությամբ զբաղեցնում Էր երկրորդ տեղը, այն նվազել Է չորս անգամ: