կարևոր
730 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-06 16:59

Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար օդային տարածքը փակած երկրները դեռ պաշտոնական բացատրություն չեն տվել․ Պեսկով

Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար օդային տարածքը փակած երկրները դեռ պաշտոնական բացատրություն չեն տվել․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար երկինք փակելը որակել է թշնամական գործողություն։

«Մի շարք եվրոպական երկրների կողմից ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի՝ Սերբիա ուղևորվող ինքնաթիռի համար երկինք փակելը Կրեմլում գնահատվել է որպես թշնամական գործողություն»,-РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պեսկովը։

ՌԴ մամուլի խոսնակն ընդգծել է, որ նման գործողությունները «որոշակի անհարմարություն» են պատճառում դիվանագիտական աշխատանքին, բայց չեն կարող էականորեն ազդել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների հետ կապերի վրա։

Ինքնիշխան երկիրը զրկվել է ներքին քաղաքականություն վարելու իրավունքից։ Արգելափակված է Սերբիայի՝ ռուական ուղղությամբ միջազգային գործեունեության իրավունքը»,-պարզաբանել է Պեսկովը։ Նա նաև հավելել է, որ Մոսկվան դեռևս պաշտոնական պարզաբանում չի ստացել այն երկրներից, որոնք ՌԴ արտգործնախարարի ինքնաթիռի համար փակել էին իրենց երկրների օդային տարածքը։