կարևոր
1240 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-06 16:32

Արցախի նախագահը շրջանային վարչակազմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Արցախի նախագահը շրջանային վարչակազմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Քննարկվել են համայնքներում հին բնակֆոնդի վերակառուցման և նորոգման ընթացքում ծագող իրավական ու կազմակերպչական խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները:

Օրակարգի մեկ այլ հարցով որոշվել է լուծարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ը՝ լիազորությունների և գործառույթների զգալի մասը փոխանցելով շրջանային վարչակազմերին:

Նախագահը նշել է, որ կառավարման ապակենտրոնացման և շրջանների կարողությունների զարգացման քաղաքականության շրջանակում կատարվող այս քայլին կհաջորդեն նորերը, որոնք համայնքային և շրջանային իշխանություններին հնարավորություն կտան ավելի օպերատիվ և գործունակ լինել տեղական նշանակության հարցերը լուծելիս:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, շրջանների վարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: