01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հիշե´նք, թե, որպես Ազգ, որտե՞ղ ենք թաղել մեր առողջ բանականությունը, ազգային արժանապատվությունն ու ազնիվ ոգին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը;
«Եվ ամենակարևորը` ինչու՞ դարձանք թուրքի ու նիկոլիզմի գերի, ինչու՞ հիմարացրեցին ու սպանեցին մեզ, ինչու՞ ապուշի տեղ դրեցին ու հայրենազրկեցին մեզ, ինչու՞ հոգիներս պղտորեցին ու կռվեցրին միմյան հետ:
Ինչո՞ւ է նիկոլիզմն ավելի կարևոր, քան մի ամբողջ Ազգ ու Հայրենիք: Ինչու՞ հայը ինքն իրեն չի հարգում, ինչու՞ է հայն այսքան խորը թքել ինքն իր վրա:
Ինչո՞ւ է օրվա աշխատավարձը կարևոր երեխայի վաղվա ապագայից: Ինչու՞ է բարձրաստիճան սպայի կամ ոստիկիկանի պատիվը հայտնվել ոմանց ներքնաշորի մեջ: Ինչու՞ է հարևանի դղյակն ավելի տանջում և պատրաստ ենք նրան դատել բոլոր ատյաններում, բայց 5000 մատղաշ երեխաների կյանքն ու 10000 քառ. կմ հայրենիքը կործանածին` ասում ենք «դե ի՞նչ անի խեղճ հարիֆը»:
Մի՞թե ես՝ որպես հայ, միշտ այսպիսինն եմ եղել, ու դրա համար դարերով կորցրել եմ, դարերով մորթվել եմ, ցեղասպանվել եմ, դարերով խաբվել եմ, դարերով անարգվել եմ ու դարերով գաղթել եմ:
Իսկ ե՞րբ եմ, որպես Ազգ, խելքի գալու վերջապես»։