կարևոր
1171 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-06 16:15

Ղազախստանում քվեարկողների բացարձակ մեծամասնությունը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին

Ղազախստանում քվեարկողների բացարձակ մեծամասնությունը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին

Ղազախստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 77.18 տոկոսը կողմ է քվեարկել առաջարկվող փոփոխություններին:

Այս մասին հայտնել է Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը:

Ղազախստանում հունիսի 5-ին հանրաքվե է անցկացվել երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցով: Փոփոխությունները միտված են նախագահական լիազորությունների կրճատմանը, իշխանության այլ թևերի ուժեղացմանը և պետության ղեկավարման գործում քաղաքացիների դերի բարձրացմանը:

Առաջարկիվող փոփոխություններով Ղազախստանում կվերանա կառավարման «սուպերնախագահական» համակարգը, երկիրը կանցնի կառավարման նախագահական համակարգի՝ ուժեղ խորհրդարանով ու հաշվետու կառավարությամբ: Փոփոխություններով նաև արգելվում է երկրի ղեկավարի հարազատների կողմից պետական կառավարման համակարգում ղեկավար պաշտոնների նշանակելը: Երկրի ղեկավարը կառավարման ընթացքում չի կարողանալու որևէ կուսակցության անդամ լինել:

Թարմացված Սահմանադրությամբ չեղարկվելու են երկրի առաջին նախաահ Նուրսուլթան Նազարբաևին տրված կարգավիճակն ու արտոնությունները: