27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
«Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը: Այդ մասին հունիսի 6-ին հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին։
2002-2009թթ․աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում՝ որպես գովազդի մասնագետ, ապրանքանիշի կառավարիչ այնուհետ անալիտիկ բաժնի պետ։ 2009-2013թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում՝ որպես «Իդեալ համակարգ» խանութ-սրահների տնօրեն։
2013-2017թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես գործառնական տնօրեն։
2018- 2021թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։
2021-2022թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն փոխտնօրեն։