կարևոր
1477 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-04 22:06

Ոստիկանները քաղաքացիներին ծեծել են Փաշինյանի ուղիղ հրահանգով․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարական առանձնատան մոտ տեղի ունեցած բախման ժամանակ հատուկ միջոց է կիրառվել ժողովրդի վրա:Դաժան ծեծի ենթարկված տասնյակ քաղաքացիներ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված քննարկման ժամանակ նշեց, որ այդ ամեն տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով, քանի որ վերջինս Հայաստանի եւ Արցախի մասով այլեւս խաբելու տեղ չունի։ 
Ոստիկանները կիրառել են նռնակներ, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ բեկորային վնասվածքներ են ստացել: Վահանններով դաժան ծեծի են ենթարկել մարդկանց: Տուժել են նաեւ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները։ 
Փաստաբան Մանուշ Եսայանը բերման ենթարկվածներին տեսակցել է Արաբկիրի ոստիկանության բաժնում: Նա նշում է, որ բերման ենթարկված 9-ը քաղաքացիներից 4-ը ունեցել են լուրջ մարմնական վնասսվածքներ։  
Ոստիկանության մասին օրենքը ամբողջությամբ խախտվել է: Մի քանի կարմիր բերետավորներ Ֆրանսիայի հրապարակից ծեծի ենթարկելով բերման են ենթարկել Սերգեյ Ասատուրովին, ում հետո զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է առաջադրվել: Փաստաբան Ալեգսանդր Կոչուբաեւը նկատում է, որ լուսաձայնային նռնակի կիրառումը անօրինական է եղել։ 
Ոստիկանը երբ սկսում է ծեծել վերածվում է շարքային հանցագործի,- նկատում է փաստաբան Գայանե Պապոյանը: Նա ընդգծում է ոստիկանները ծեծում էին քաղաքացիներին, բայց հենց քաղաքացիներն են բերման ենթարկվել, չնայած ոստիկանության անօրինական վարքագծին։ 
Ընդդիմության առաջնորդները վստահեցնում են, որ երեկ եղել է խաղաղ անհնազանդության ակցիա եւ ոստիկանության սադրանքից հետո է այն վերածվել արյունոտ բախման:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում