կարևոր
961 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-04 17:44

Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի դիմացից առևանգվեց Հենրիկ Դանիելյանը. Աբրահամյան

Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի դիմացից առևանգվեց Հենրիկ Դանիելյանը. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Պարզվում է, որ ոստիկանությունը հատուկ վատ վերաբերմունք ունի ֆուտբոլի և ֆուտբոլասերների նկատմամբ։

Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի դիմացից առևանգվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիկ Դանիելյանը։

Այն պատճառաբանություններով, իսկ իրականում՝ հնարածին առիթներով, որով բերման են ենթարկվում, կալանավորվում կամ պարզապես առևանգվում քաղաքական ընդդիմախոսները, խոսում է միայն իշխանության վախերի և քաղաքական հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ կիրառվող անթույլատրելի գործիքակազմի մասին»։