կարևոր
757 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-04 16:43

Ոստիկանականների արձակված նռնակը պայթում է կառավարական առանձնատների մուտքի մոտ կուտակված ոստիկանների մեջ.Վարոսյան

Ոստիկանականների արձակված նռնակը պայթում է կառավարական առանձնատների մուտքի մոտ կուտակված ոստիկանների մեջ.Վարոսյան

Դեմիրճյան փողոցում տեղակայված ոստիկանական խմբի կողմից արձակված նռնակը պայթում է կառավարական առանձնատների մուտքի մոտ կուտակված ոստիկանների մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է փաստաբան Երվանդ Վարոսյանը եւ գրառմանը կից տեսանյութ հրապարակել:

«Արդեն նշեցի, որ հատուկ միջոցները կիրառվել են անթույլատրելի փնթի ձևով...

Սա էլ ապացույցը` Դեմիրճյան փողոցում տեղակայված ոստիկանական խմբի կողմից արձակված նռնակը պայթում է կառավարական առանձնատների մուտքի մոտ կուտակված ոստիկանների մեջ։

Հ.Գ. սրանց երբեք սահման չտանեք»,- գրել է նա։