կարևոր
598 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-06-04 16:18

Այս իշխանությունը խուլիգանական վարքագծի տեր է. Արծվիկ Մինասյան

Այս իշխանությունը խուլիգանական վարքագծի տեր է. Արծվիկ Մինասյան

Քաղաքական առումով երեկ իշխանությունը ցույց տվեց իր խուժանական կերպարը, ակնհայտ որեւէ քաղաքակյան վարքագիծ, կամ ժողովրդավարությանը բնորոշ վարքագիծ իշխանությունը ցույց չտվեց, ուղիղ հակառակը, ինքը ցույց տվեց, որ ինքը ընդհանրապես քաղաքական չի, ինքը խուլիգանական վարքագծի տեր իշխանություն է: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Իրավական ոռումով մոտավորապես արդեն 50 դրվագում շատ պարզ երեւում է, թե ինչպես են ոստիկանական աշխատակիցը կամ ոստիկանական համազգեստում քողարկված հանցագործը կիրառում բռնություն` ակնհայտ առողջության վնաս պատճառելով, նույնիսկ կյանքին վտանգ սպառնացող կոնկրետ գործողություն: Ոստիկանական զորքերը, որոնք ի սկզբանե իրավունք չունեն խաղաղ, առանց զենքի մասնակցության հավաքների մասնակցության, խախտվել է ի սկզբանե: Այն որ մենք տեսնում ենք դիմակավորված կամ համազգեստ չունեցող անձանց ակնհայտ գործողությունները ոստիկանական զորքերի կողմից կամ նրանց օժանդակելու նպատակով, կոնկրետ հանցագործության հետեւանքներ եւ դեպքեր են: Այս պահին մենք ունենք հսկայական թվով անձինք` այդ թվում քաղաքացիներ եւ ոստիկականական աշխատակիցներ, որոնց պատճառվել է միջին եւ ծանր չափի վնասներ, որոնց թիվ 1 պատասխանատուն եւ մեղավորը այն անձինք են, ովքեր հրանագներ են իջեցրել այս ուժերի կողմից խաղաղ երթը ջարդելու ուղղությամբ, ընդ որում ոստիկանության ներկայացուցիչները վնասվածքներ են ստաել այդ նույն ոստիկանության գործողությունների հետեւանքով, ինչը բերել է հավելյալ ագրեսիա ոստիկանական այ ուժերի կողմից ընդդեմ ակցիայի մասնակիցների»,-ասաց նա:

Մինասյանը նշեց, որ ոստիկանությունը սահմանափակում չդնելով մեծերի, անչափահասների նկատմամբ շատ բիրտ կերպով է գործողություններ իրականացրել եւ դրա համար պետք է պատասխան տան:

«Այդ սադրանքներից հետո քաղաքացիների թիվը Ֆրանսիայի հրապարակում բազմապատկվեց, նրանք չեն գիտակցում, որ չի կարելի այդ ճանապարհով վախեցնել ժողովրդին»,-ասաց նա: