ԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» լրիվ զվարճանք էր ստեղծել։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ով, ինչպես կարողանում էր արագ քայլում էր դեպի կառավարություն՝ դեմքները փակելով, ճաղավանդակների վրայով, անիմաստ շարժումներով։
Դեմքները փակ էր, որովհետև այն ամենն ինչ անում են ուժային կառույցները հակաիրավականից բացի պարզապես ամոթ է ու ամեն մարդ չէ, որ կարող է բաց դեմքով դուրս գալ հասարակության առաջ։
Հ․Գ. Ոստիկանական խուլիգանությունների, բռնարարքների հետևանքով վնասվածքներ, կոտրվածքներ ստացող քաղաքացիները կառողջանան ու կվերադառնան, սակայն ոստիկանության մի շարք աշխատակիցների ամբողջ կյանքում հետապնդելու է այն պարզ ճշմարտությունը, որ իրենց տեսակը հասարակությունում այլևս տեղ չունի»։