կարևոր
1531 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-04 15:13

ՊՊԾ-ի հրամանատար Սաքոն շարունակում է մասնակցություն ունենալ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների կատարմանը. Մանուկյան

«Երեկ ոստիկանների ու քաղաքացիների միջև բախումներից հետո գործ է հարուցվել  այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր հիմա գտնվում են հիվանդանոցում, այսինքն՝ իրենք ստացել են մարմնական վնասվածքներ, բայց որպես զանգվածային անկարգությունների մասնակից իրենց նկատմամբ է հարուցվել քերական գործ»,- Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ երեկվա բողոքի գործողություններն ունեին բացառապես խաղաղ բնույթ, սակայն ոստիկանները դիմել են անհամաչափ գործողությունների, արձակել լուսաձայնային արկեր, որի հետևանքով տուժել են հենց ոստիկանները։

Մանուկյանի խոսքով, տեսանյութերում հստակ երևում են, որ ոստիկանական գործողությունների առաջ շարքերում կան ՊՊԾ ռացիաներով զինված սպաներ կամ զինծառայողներ ՊՊԾ հագուստով. «ՊՊԾ իրավասությունների մեջ չէ հասարակական կարգը, պարտավորություն ունի պահպանելու պետական շենքերի ու պաշտոնյաների անվտանգությունը։

Հստակ երևում է, որ ՊՊԾ-ի հրամանատար Սաքոն շարունակում է  մասնակցություն ունենալ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների կատարմանը»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։