կարևոր
934 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-04 13:22

Մենք մեզ Եվրամիությունում տեսնում ենք 5-10 տարի հետո. Ղարիբաշվիլի

Մենք մեզ Եվրամիությունում տեսնում ենք 5-10 տարի հետո. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող Գլոբալ անվտանգության ֆորումի ժամանակ (GLOBSEC 2022) հայտարարել է Եվրամիություն երկրի անդամակցության ժամկետը՝ 5-10 տարի, հայտնում է gazeta.ru-ն։

«Վրաստանն իր բնույթով եվրոպական երկիր է, և մենք ունենք ասոցացման համաձայնագիր (Եվրամիության հետ), որը մեր գլխավոր պլանն է։ Մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է անենք։ Իհարկե, մենք իրականացնում ենք այն բարեփոխումները, որոնց պատասխանատվությունը ստանձնել ենք։ Մենք գիտենք, թե ինչպես իրականացնել մեր երկրի վերափոխումը և այն վերածել իրական եվրոպական պետության»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը կարևոր խորհրդանշական քայլ և անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու խթան կլինի։

«Այսպիսով, մենք մեզ տեսնում ենք Եվրոպայում, Եվրամիությունում 5-10 տարի հետո։ 10 տարի՝ սա է մեր երազանքն ու ցանկությունը»,- ամփոփել է Ղարիբաշվիլին։