կարևոր
637 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-04 13:08

Բերման ենթարկված քաղաքացիներից երեքը լուրջ վնասվածքներ ունեին՝ ձեռքի կոտրվածք, աչքի վնասվածք. Լիլիթ Գալստյան

Բերման ենթարկված քաղաքացիներից երեքը լուրջ վնասվածքներ ունեին՝ ձեռքի կոտրվածք, աչքի վնասվածք. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ երեկոյան, 10-ից հետո՝ մինչև կեսգիշեր, եղել եմ ոստիկանության բաժիններում, ուր Պռոշյան-Դեմիրճյան փողոցներում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված վայրագություններից, անհամաչափ գործողություններից, խոշտանգումներից ու կտտանքներից հետո ոստիկանության Արաբկիր և Կենտրոն բաժիններ բերման էին ենթարկվել ՀՀ քաղաքացիներ։

Արաբկիր բերմեան ենթարկված 9 քաղաքացիներից երեքը լուրջ մարմնական վնասվածքներ ունեին․ ձեռքի կոտրվածք, աչքի վնասվածք, ատամնաշարի կոտրվածք, երիկամների ծանր հարված և այլն։

Երեքին հոսպիտալացրին։ Արաբկիրի բաժնում լրացուցիչ խոշտանգում չէր եղել և շտապօգնություն էին կանչել․․․

Հավելյալ մանրամասներ հաջորդիվ։

Այցելելու եմ ՁՊՎ»։