կարևոր
604 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-06-04 11:30

Ոստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել իրենց իսկ կողմից կիրառված հատուկ միջոցների բեկորներից․ Բաբայան

Ոստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել իրենց իսկ կողմից կիրառված հատուկ միջոցների բեկորներից․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ ոստիկանների մեծ մասի վնասվածքները բեկորային են․ նրանք վնասվել են ժողովրդի դեմ իրենց իսկ կիրառած հատուկ միջոցներից։

«Ոստիկանության ծառայողների վնասվածքների մեծամասնությունը, ըստ ստացածս նախնական տվյալների, բեկորային է: Ծառայողները վնասվածքներ են ստացել հենց իրենց կողմից կիրառված հատուկ միջոցների բեկորներից:

Բեկորային վնասվածքներ են ատացել նաև բազմաթիվ քաղաքացիներ»,- գրել է Արսեն Բաբայանը: