24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լպիրշ և լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս՝ Սերգեյ Ասատուրովին, հասցնելով նրան գանգուղեղային վնասվածք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Այսօրվա ոստիկանական կազմկերպված սադրանքի, ծեծ ու ջարդից հետո, Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լպիրշ և լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս՝ Սերգեյ Ասատուրովին, հասցնելով նրան գանգուղեղային վնասվածք: Այնուհետև ակնհայտ անհիմն ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ձերբակալելու որոշում կայացրել: Սերգեյը, որը արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, անմնացորդ ու անշահախնդիր պայքարում է հանուն Հայաստանի և Արցախի: Եթե սրանց թվում է, թե նման ստորություններով կարող են կոտրել մեզ, չարաչար սխալվում են:
Միություն, պայքար, հաղթանակ»,- գրել է նա: