Բարձիթողի վիճակում գտնվող գյուղոլորտը կործանման եզրին է: Գյուղատնտեսությամբ զբաղվողները վստահ են այս ամենի պտուղները հետո ենք քաղելու: Չնահանջող թանկացումները դրա վառ ապացույցն են: Գյուղատնտեսներն այդ մասին վաղուց են զգուշացրել:
Պարարտանյութի թեման բարձրացվել է դեռ փետրվար ամսից: Տիգրանն ու Գեւորգը ասում են գյուղացուն մտահոգող պարարտանյութի դիզվառելիքի եւ ջրի խնդիրներին շարունակ լուծում չտալու պատճառով մարդիկ հրաժարվում են զբաղվել գյուղատնտեսությամբ, ինչն էլ մեծացնում է արտագաղթը:
Տիգրան Ավագյանը խոսում եւ ընթացքում ցույց է տալիս փաստաթղթերում նշված թվերը: Շիրակի մարզի հողօգտագործողներին հարկավոր է եղել 5000 տոննա ազոտական պարարտանյութ: Այնուհետեւ կառավարությունը հաստատել է սուբսիդավորման ծրագիր, ըստ որի՝ մինչեւ 3 հեկտար տարածքում մշակություն իրականացնող տնտեսություններին սուբսիդավորելու են պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 9 հազար դրամը:
Կասկածներ կան, որ պարարտանյութի սուբսիդավորմամբ հնարավոր է յուրացումներ կատարվեն եւ որոշ մարդկանց գրպանները լցվեն:
Տարին երաշտային է, դա վկայում են հողատարածքների վրա եղած ճաքերը: Գյուղատնտեսները կանխատեսում են, որ այս տարի նաեւ հացահատիկի խնդիր կլինի:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը