կարևոր
1324 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-03 18:49

5 երիտասարդների փախանման միջոցը մնաց անփոփոխ․ կալանավորում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 2-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայրում տեղի ունեցավ գյումրեցի պապիկների եւ դաշնակցական 5 երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասով դատական առաջին նիստը: Նիստի սկզբում տուժողի ներկայացուցիչը շեշտեց, որ տուժող կողմը չունի որեւիցե խնդիր մեղադրյալների հետ եւ երիտասարդ տղաների համար կալանքը ծայրահեղ միջոց համարեց: Դատական նիստի սկզբում ներկայացվեց մեղադրյալներ Գոռ Սարգսյանի, Գոռ Մաթեւոսյանի, Գեւորգ Մուրադյանի, Արսեն Մարտոյանի, Տարոն Մանուկյանի կենսագրությունները: Նրանցից Գոռ Սարգսյանը, Արսեն Մարտոյանը, Գոռ Մաթեւոսյանը 2 պատերազմների, Տարոն Մանուկյանը 44-օրյա պատերազմի մասնակից են, Արսեն Մարտոյանն ունի վիրավորում, տղաներն ունեն մարտական գործողությունների մասնակցության մեդալ: 
Դատարանին ներկայացվեց նաեւ Տարոն Մանուկյանի կուրսընկերների խնդրանքը, իրենց ընկերոջն ազատ արձակելու մասին, որից հետո ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արամ Վարդեւանյանը հանդես եկան պատգամավորական երաշխավորության միջնորդությամբ: Տղաները, իրենց ներկայացնելու ընթացքում չէին ցանկանում խոսել պատերազմական գործողություններին մասնակցության մասին, Արսեն Մարտոյանն անգամ դատավորի հարցին թե ունի առողջական խնդիրներ պնդեց, որ չունի: Պատգամավորները սակայն հարկ համարեցին դատավորին ներկայացնել տղաների կենսագրական տվյալները, որպեսզի դատարանին պարզ դառնա տղաների պատասխանատվության զգացումը: 
Արծվիկ Մինասյանը միջնորդական ելույթի ընթացքում անդրադարձավ Գոռ Սարգսյանի նրա մեկ այլ դատվածության քաղաքական բնույթի մասին ու ինչպես նաեւ Տարոն Մանուկյանի, որը անցնում է եւս մեկ քաղաքական հետապնդում ենթադրող ապացույցների բացակայությամբ գործով: Պատգամավորը Գոռ Սարգսյանի օրինակով անդրադարձավ մյուս տղաներին ու երաշխավորեց, որ դատարանը նրանց կալանավայրում պահելու նպատակ չպետք է ունենա: 
Լսելով մեղադրյալներին, պաշտպանական կողմին, պատգամավորների երաշխավոր հանդիսանալու մասին խոսքը, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ ու երեկոյան 21:00-ին դատավոր Ռոման Սմբատյանը հրապարակեց որոշում ըստ որի մեղադրյալների խափանման միջոցը որպես կալանք փոփոխության չենթարկվեց։ 
Պատգամավորները դատարանի որոշումը որակեցին մեկ բառով՝ քաղաքական: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում