կարևոր
1612 դիտում, 11 ամիս առաջ - 2022-06-03 17:28

Ֆրանսիայի հրապարակի հերթական հաջողությունը․ Էդգար Ղազարյան

Ֆրանսիայի հրապարակի հերթական հաջողությունը․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում  է։

«Պաշտոնապես հայտարարվել է, որ 2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ։ Այդ ձևաչափի վերաբերյալ պայմանավորվածություններն ամրագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով։ Նախապես հայտարարվել էր, որ այդ օրը պետք է կայանար Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ նիստ, որոնք ձևավորվել են 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի որոշումներով՝ 2022 թվականի մայիսի 22-ին Բրյուսելում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։

Փաստորեն, Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունն այս պահին տապալվել է, իսկ Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի կողմից նախընտրելի ձևաչափով և բովանդակությամբ գործընթացներ։

Սա պետք է համարել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու պայքարի այս պահի կարևոր ձեռքբերումներից մեկը»։