կարևոր
1066 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-03 15:31

Քայլարածները հրաժարվում են միանալ Աժ հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Խաչիկ Գալստյան

Քայլարածները հրաժարվում են միանալ Աժ հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Խաչիկ Գալստյան

Ուրեմն բացում ենք մեկ տարի առաջ ՀՀ ընտրողներին ներկայացված ՔՊ (Քայլող պարազիտներ) նախընտրական ծրագիրն ու Արցախի հիմնախնդիր բաժնում կարդում ենք․ Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։

«Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։

Մեկ տարի անց փաստում ենք, որ քայլարածները հրաժարվում են միանալ Աժ հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Մեկ տարի առաջ քայլարածները ժողովրդին խոստանում էին, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը պետք է հիմնվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման վրա՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով:

Մեկ տարի անց փաստում ենք, որ քայլարածները Աժ ամբիոնից ինքնամոռաց գոչում են, որ Արցախը ապագա կարող է ունենալ Ադրբեջանի կազմում։

Մեկ տարի առաջ, քայլարածները ժողովրդին խոստանում էին, որ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը։

Մեկ տարի անց Քայլող Պարազիտները արհամարհում են դեօկուպացիայի վերաբերյալ Արցախի Խորհրդարանի ընդունած օրենքն ու մերժում են այդ օրակարգով ընդդիմության նախաձեռնությունները։

Դեռ ավելին, Արցախի ու Հայաստանի նորանոր տարածքներ հայտնվում են թշնամու ձեռքում։

Դեռ ավելին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք ձևակերպումը վերածվում է Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների։

Դեռ ավելին, թուրքն ու ադրբեջանցին քայլարածների համար դառնում են բարեկամներ, ես ու հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ հռչակվում են ներքին թշնամիներ։

ՊՍԻԽՈՊԱՏ, ՀԵՐԻՔ Է ԽԱԲԵՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»։