կարևոր
631 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-03 12:30

ԶՈՒ-երում բարեփոխումները դանդաղում կամ բացակայում են, որովհետև նախարարին դա դուր չի գալիս. Աբրահամյան

ԶՈՒ-երում բարեփոխումները դանդաղում կամ բացակայում են, որովհետև նախարարին դա դուր չի գալիս. Աբրահամյան

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Զինված ուժերի բարեփոխումների, մասնավորապես, թուրքական մոդելին անցնելու շրջանակներում, 4 նոր հատուկ նշանակության զորամասեր է ձևավորել (Коммандо)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանական լրահոսից ակնհայտ է, որ դրանք ամբողջությամբ պատրաստության են անցել թուրքական զորավարժարաններում և նմանատիպ զորքերի պատրաստության համար նախատեսված վայրերում։

Նախատեսված է, որ հետագայում նմանատիպ ստորաբաժանումների մի մասը պատրաստություն կանցնեն Ադրբեջանում՝ թուրքական գործուն մասնակցությամբ։

Թե բանակային կորպուսների, սահմանապահ զորքերի քանի զորամաս է հիմնվել, վերակազմակերպվել, դրա մասին մեկ այլ առիթով։

Իսկ Հայաստանում պաշտպանության նախարարը դեռ խոսում է 3 տարի առաջ ներդրված մասնավոր ճաշարաններից, առաջնագծում անհայտ պայմաններում զինծառայողներ են կորում, սահմանագծի որոշ կարևոր ուղղություններում զինծառայողները մարտական հերթապահություն են կրում վրաններում, զինված ուժերում բարեփոխումները դանդաղում կամ բացակայում են, որովհետև նախարարին դա դուր չի գալիս... ու, ցավոք, այս շարքը շարունակելի է։

Թե բա «խաղաղության դարաշրջան»»։