24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հունիսի 3-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Այս մասին հայտնում են ԱՀ Ազգային ժողովից։
Խորհրդակցությանը Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, հանձնաժողովների նախագահներին ու աշխատակազմի պատասխանատուներին ներկայացրել է Լիբանան և Կիպրոս կատարած այցի արդյունքները։ Անդրադառնալով այցի շրջանակներում ունեցած հանդիպումներին՝ Արցախի խորհրդարանի ղեկավարը դրանք իր ղեկավարած պատվիրակությունների ամենահաջողված հանդիպումների շարք է որակել։
ԱԺ նախագահը բարձր է գնահատել լիբանանահայ և կիպրահայ համայնքների հայապահպան և արցախանպաստ գործունեությունը, այդ համատեքստում մասնավորապես ընդգծել Հայ հեղափոխական դաշնակցության դերը։